Լրացուցիչ կրթության գարնանային ճամբար Հարավային դպրոց

3/19/2024, 9:52:00 PM

Լրացուցիչ կրթության գարնանային ճամբար Հարավային դպրոց

Մարտի 25-29

Հարգելի սովորող, ծնող

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում մարտի 25-29-ը գործում են լրացուցիչ կրթության գարնանային  ճամբարները։ Ճամբարները բաց են 5-10 տարեկանների համար։

 Ճամբարի բովանդակությունը՝

  • Ընդհանուր պարապմունք
  • Պարտիզպուրակային գործունեոթյուն
  • Ընթերցողական նախագծեր
  • Երաժշտություն, պար, ազգային խաղեր. ծեսը՝ ուսումնական նախագիծ
  • Կավագործություն
  • Ազգային, բակային խաղեր, հեծանվավարություն
  • Կառուցողական, սեղանի խաղեր 
  • Ձիավարություն

Ճամբարի մասնակցության համար կարող եք լրացնել գրանցաթերթը:

Ճամբարը երկանգամյա սննդով գործում է 9։00-17։00։ Ճամբարին կարող է մասնակցել ինչպես կրթահամալիրի այնպես էլ կրթահամալիրից դուս սովորող 6-11 տարեկան ցանկացած երեխաները։

Ճամբարի հնգօրյա ուղեգրի արժեքը  15․000 դրամ է, որ իր մեջ ներառում է երկանգամյա սնունդ, ուսումնական, հետաքրքիր առօրյա։

Ճամբարի ղեկավար՝ Գայանե Խաչատրյան

Հասցե՝ Ծովակալ Իսակովի 52/26

Բջջ.՝ 094211291